Ինեկոբանկը գործարկել է ԻնեկոՄոբայլ հավելվածը
15.10.2015 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

Ինեկոբանկը գործարկել է բանկային ծառայությունների հեռահար կառավարման նոր գործիք` ԻնեկոՄոբայլ հավելվածը:
Բանկում նշել են, որ հավելվածը հնարավորություն է տալիս սմարթֆոնների եւ պլանշետների միջոցով աշխարհի ցանկացած կետից շուրջօրյա կառավարել հաշիվները, մասնավորապես՝
- կատարել փոխանցումներ ՀՀ դրամով եւ արտարժույթով,
- դիտել արտարժույթի փոխարժեքը, օգտվել փոխարժեքի հաշվիչից,
- կատարել արտարժույթի փոխանակում,
- կատարել վարկի մարում,
- կատարել ավանդի համալրում,
- կատարել կոմունալ եւ այլ վճարումներ (ուսման վարձ, վարչական ակտ եւ այլն),
- դիտել վարկերի եւ ավանդների մանրամասները,
- դիտել կատարված գործառնությունները,
- ստանալ push հաղորդագրություններ կատարված գործարքների վերաբերյալ,
- ստեղծել նոր ձեւանմուշներ կամ խմբագրել/հեռացնել դրանք,
- դիտել մոտ գտնվող մասնաճյուղերի եւ բանկոմատների ցանցը:
ԻնեկոՄոբայլ հավելվածում ներդրվել է նաեւ ԻնեկոԸնկեր գործառույթը: Վերջինիս օգնությամբ կարելի է մուտքագրել Ինեկոբանկում հաշիվ ունեցող ընկերոջ հեռախոսահամարը կամ էլ.փոստը եւ փոխանցել նրան գումար:
«ԻնեկոՄոբայլ հավելվածն ամբողջովին ինտեգրված է գործող ԻնեկոՕնլայն համակարգին, որի օգտատերերը կարող են առանց լրացուցիչ գրանցման եւ վճարի, իրենց իսկ անունով եւ ծածկագրով մուտք գործել բջջային հավելված»,- ասված է հաղորդագրությունում:
ԻնեկոՄոբայլ հավելվածը կարելի է բեռնել App Store-ից կամ Google Play Store-ից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: