Գորիսում հոկտեմբերի 13-ին բացվել է «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակը:Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, գրասենյակի բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Քոնթուր Գլոբալ» ընկերության փոխնախագահներ Գարրի Լիվսլին եւ Կարլ Շնադտը:Նրանք ծանոթացել են էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Քոնթուր Գլոբալ» միջազգային ընկերության գործունեությանն ու հայաստանյան գրասենյակի ծրագրերին: Նախագահն այցելել է նաեւ «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ»-ի մաս կազմող «Տաթեւ ՀԷԿ», որտեղ նրան ներկայացրել են ՀԷԿ-ի գործունեությունը եւ կասկադի արդիականացման ծրագիրը:Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ՀՀ կառավարությունում ստորագրվել էր «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առուվաճառքի փոփոխված եւ լրամշակված պայմանագիրը` ՀՀ-ի, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ:«Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ն առաջիկա 6 տարիների ընթացքում ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ $70 մլն հայաստանյան համալիրի արդիականացման եւ վերանորոգման գործում: «Որոտանի համալիր»-ին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը:«Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին 2014թ. փետրվարին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում պատմել էր «Որոտանի համալիր»-ի արդիականացման հետ կապված ծրագրերի մասին: Tweet Դիտում՝ 5423