Այսօրվա դրությամբ (2015թ. հոկտեմբերի 13) Հայաստանում արտադրվել է շուրջ 267 հազ. տ խաղող՝ անցած ամբողջ տարվա 261 հազ. տ-ի դիմաց։ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ մթերվել է 196 հազ. տ խաղող՝ անցած ամբողջ տարվա 184 հազ. տ-ի դիմաց։ Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 6400 տ խաղող՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 4700 տ-ի դիմաց։ Գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ խաղողի բերքահավաքի, ինչպես նաեւ մթերման եւ արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են: Tweet Դիտում՝ 2801