Ամփոփվել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիայի արդյունքները

12.10.2015 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Visa ընկերությունը հայտարարել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» մարկեթինգային ակցիայի արդյունքները:

Մրցանակների խաղարկությունը կայացել է 2015 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18:50-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Հաղթողներն ընտրվել են անվանական քարտերի պատահական խաղարկության միջոցով:

Այս անգամ խաղարկվել է դրամային 10 մրցանակ` ձեւակերպված Visa քարտերում` յուրաքանչյուրը 500 000 դրամ արժողությամբ: Խաղարկության հաղթողներ են դարձել Դավիթ Վարդանյանը, Մինաս Ալթունյանը, Նազիկ Գեւորգյանը, Զարուհին Հովսեփյանը, Ֆելիքս Սարգսյանը, Հայկ Հովսեփյանը, Կարեն Մաթեւոսյաը, Սոնա Ավագյանը, Սոֆիա Սիմոնյանը  եւ Արթուր Մաշինյանը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Visa ընկերությունը ամփոփեցին «Ամառը ՎՏԲ-ի հետ» հերթական արշավի արդյունքները, որն ուղղված էր անկանխիկ վճարումների մասսայականացմանը: Այս, արդեն բազմակի անգամ անցկացվող ակցիայի արդյունքները վկայում են ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերի նկատմամբ հետաքրքրության կայուն աճի մասին: Ավելի շատ մարդիկ, ովքեր գնահատում են իրենց ժամանակը եւ հարմարավետությունը, օգտվում են վճարումների անկանխիկ համակարգից: Մենք շնորհավորում ենք «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիայի հաղթողներին եւ մաղթում ենք բոլոր մասնակիցներին հաջողություններ հետագա խաղարկություններում»,- ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

 «Visa ընկերությունն ուրախ է աջակցել ՎՏԲ-Հայաստան Բանկին Հայաստանում անկանխիկ վճարումների զարգացման նպաստմանը եւ աջակցել դրանց ակտիվ օգտագործմանը Visa քարտապանների շրջանում: Անկասկած, «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիան ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Visa Ընկերության հետ համատեղ ամենահաջողած նախաձեռնություններից է, որին օրեցօր մասնակցում են ավելի շատ քարտապաններ: Մենք ցանկանում ենք Visa քարտապաններին հաջող գնումներ` Visa-ի հետ եւ շնորհավորում ենք «Ամառը ՎՏԲ-ի հետ -2015» ակցայի հաղթողներին»,- իր հերթին ասել է Կովկասյան տարածաշրջանի երկրներում  Visa տարածաշրջանային մենեջեր Իրինա Կամխաձեն:

«Ամառը ՎՏԲ-ի հետ» արշավն անցկացվում էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների միջեւ 2015թ. հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:

Ակցիային մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի այն Visa քարտապանները, որոնք նշված ժամանակահատվածում ՀՀ տարածքում կամ նրա սահմաններից դուրս կատարել են գնումների եւ ծառայությունների դիմաց վճարումներ (այդ թվում` ինտերնետ-գնումներ) ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտի միջոցով` 300 000 դրամից ավելի գումարի չափով:

Ակցիայի ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ գործարքների քանակն աճել է 70%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Դիտում՝ 10804
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW