Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան. Էքսպատներին ՀՀ-ում գրավում է կադրային ներուժը

09.10.2015 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանում նշել են, որ էքսպատներին Հայաստանում գրավում են կրթված ու որակյալ կադրային ներուժը, ընտանեկան կյանքի եւ երեխաների համար ապահով միջավայրը, տեղական խոհանոցը եւ սննդամթերքը, ինչպես նաեւ հյուրընկալ ու ջերմ ընդունելության արդյունքում արագ ինտեգրվելու հնարավորությունը:

Այս մասին ասել է Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի գծով մենեջեր Մարիամ Ադամյանը՝ մեկնաբանելով Հայաստանում օտարերկյա աշխատողների նախընտրություններին նպաստող հնարավոր գործոնները եւ HSBC Expat-ի հրապարակած 8-րդ ամենամյա Expat Explorer հետազոտության արդյունքները:

«Թեեւ Հայաստանում աշխատող էքսպատներից հարցմանը մասնակցածների քանակը թույլ չի տալիս վստահելի տվյալներ ներկայացնել Հայաստանի մասին, նշեմ, որ այլ երկրների վերաբերյալ վերոհիշյալ տվյալները կարող են չափազանց օգտակար լինել թե՛ Հայաստանում աշխատող էքսպատների, եւ թե´բոլոր նրանց համար, ովքեր պլանավորում են անցնել միջազգային աշխատանքի: Հայաստանը անմասն չէ ամբողջ աշխարհում շարունակաբար աճող միջազգային շարժի տենդենցներից, ինչի մասին է վկայում միգրացիայի վիճակագրությունը,- ասել է Մարիամ Ադամյանը՝ ընդգծելով, որ միայն HSBC Հայաստանից 2014թ. սովորելու կամ աշխատելու նպատակով արտերկիր է մեկնել նախկին աշխատողների 37%-ը:

Կարող եք կարդալ նաեւ հայկական ընկերություններում աշխատող էքսպատների մասին Banks.am-ի պատրաստած նյութը:

Դիտում՝ 17247
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW