Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարան կհիմնվի

08.10.2015 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման եւ ջերմոցային տնտեսություն հիմնելու՝ €33 մլն արժողությամբ ներդրումային ծրագրին:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռեւս 2014թ.՝ Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության՝ Չեխիա կատարած այցի ընթացքում:

Կառավարությունն ընդունել է նաեւ հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ին այդ հողամասն ուղղակի վաճառքի ձեւով օտարելու համաձայնություն տալու մասին որոշում:

Դիտում՝ 3611

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW