Փոխարժեքի ֆիքսումը կաղավաղի շուկայական հարաբերությունները, կարծում է Հայաստանի ԿԲ նախագահը

09.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 9 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ ԿԲ-ն չի պատրաստվում խթանել արտահանողներին տարադրամի փոխարժեքի ֆիքսման եղանակով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր դասախոսությամբ հանդես գալով Ռուս-Հայկական Համալսարանում, Տիգրան Սարգսյանն ասել է, որ փոխարժեքի ֆիքսումը շուկայական հարաբերությունները աղավաղող վտանգավոր երեւույթ է:

“Եթե ԿԲ-ն փորձի կառավարել փոխարժեքը, դա կնշանակի արհեստական մթնոլորտի ստեղծում, եւ երբ վերջինիս ներուժը սպառվի, կսկսվի ճգնաժամ”,- համոզված է Տիգրան Սարգսյանը:

Նա վերահաստատել է, որ Կենտրոնական բանկը շարունակելու է լողացող փոխարժեքի եւ գնաճի ցածր մակարդակի ապահովմանն ուղղված քաղաքականությունը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9122

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW