«Տաշիր» եւ «Ինտեր ՌԱՕ» խմբերը ստորագրել են Հայաստանի էլէկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի պայմանագիրը: «Տաշիր» ընկերությունների խմբի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն եւ Հրազդանի ՋԷԿ-ը կշարունակեն իրականացնել իրենց պարտավորություններն ամբողջ ծավալով:««Տաշիր» ընկերությունների խումբը լիովին ստանձնում է Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարման հետ կապված բոլոր պարտավորությունները: Հետագա զարգացման ծրագրում նախատեսված է հակաճգնաժամային ծրագրի ներմուծում՝ ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացման նպատակով, ինչպես նաեւ աստիճանաբար իրականացվելիք բաշխիչ ցանցերի արդիականացում: Բնակչությանը աջակցության նպատակով որոշվել է հաջորդ տարվա ընթացքում կառավարության եւ անձնական գումարների հաշվին փոխհատուցել բարձրացված եւ մինչեւ 2015 թ. օգոստոսի 1-ը գործող սակագների տարբերությունը՝ բնակչության եւ փոքր բիզնեսի շրջանում»,- հայտարարել է «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը: Renaissance Capital-ի վերլուծաբան Վլադիմիր Սկլյարը РБК Daily թերթին ասել է, որ «մեկ այլ երկրում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» եւ Հրազդանի ՋԷԿ-ի նման ընկերությունների ակտիվները կարժենային գրեթե $1 մլրդ»: «Սակայն, հաշվի առնելով ընկերության հսկայական պարտքերը եւ ահռելի քաղաքական ճնշումը Հայաստանում սակագների ձեւավորման հարցում, գործարքի արժեքը, ամենայն հավանականությամբ, «ձգտում էր զրոյի»»,- նկատել է նա: Tweet Դիտում՝ 24189