ԱՄՀ-ն ՀՀ-ում 2.5% տնտեսական աճ է կանխատեսում
26.09.2015 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2015թ. համար հասցրել է 2.5%-ի, իսկ 2016թ.՝ 2.2%-ի:
Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԱՄՀ-ն 2015թ. Հայաստանում կանխատեսել էր 1% տնտեսական անկում:
Մարկ Հորթոնի խոսքով` տնտեսական աճի կանխատեսումը պայմանավորված է հիմնականում միանվագ գործոններով՝ պղնձի հանքի բացումը, բացառիկ եղանակային լավ պայմանները, լավ բերքը եւ այլն:
Նա նշել է, որ աճը նկատելի է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, ծառայությունների ոլորտը: Թույլ կողմեր կան շինարարության, մանրածախ առեւտրի, կապի ոլորտներում:
Տնտեսական աճի դանդաղումը Մարկ Հորթոնը պայմանավորել է նաեւ բանկային ոլորտի իրավիճակով՝ բարձր տոկոսադրույքներ, վարկավորման աճի ոչ մեծ ծավալ, համակարգում ոչ բարձր շահութաբերության աստիճան:
Նրա խոսքով` այդ բոլոր գործոնները հիմնավոր են դարձնում համակարգի ագրեսիվ բարեփոխումները եւ բիզնես միջավայրի բարելավումը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: