Այսօր ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում գումարվել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) անդամ-պետությունների կենտրոնական/ազգային բանկերի արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի 11-րդ նիստը:Ինչպես տեղեկացնում է ԿԲ-ի մամուլի ծառայությունը, նիստում քննարկվել են անդամ-պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակին եւ դրամավարկային քաղաքականության իրականացմանը, մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության ռիսկերի կանխարգելման միջոցներին, ֆինանսական ոլորտի օրենսդրության ներդաշնակության ուղղությամբ տարվող աշխատանքների եւ վճարային համակարգերի ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր:Նիստին մասնակցել են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան, Ղրղզստանի ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովը, Բելառուսի ազգային բանկի նախագահի տեղակալ Սերգեյ Կալեչիցը, Ղազախստանի ազգային բանկի նախագահի տեղակալ Օլեգ Սմոլյակովը:Սեպտեմբերի 24-ին ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարներին ընդունել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը : Tweet Դիտում՝ 3725