Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՏՄ ԿԲ նախագահներին եւ փոխնախագահներին

24.09.2015 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում ընդունել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարներին:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նրանք Հայաստանում են՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի Արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի 11-րդ նիստին:

ՀՀ նախագահը, մասնավորապես, ընդունել է ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինային, Ղրղզստանի ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովին, Բելառուսի ազգային բանկի նախագահի տեղակալ Սերգեյ Կալեչիցին եւ Ղազախստանի ազգային բանկի նախագահի տեղակալ Օլեգ Սմոլյակովին:

ՀՀ ԿԲ նախագահը եւ վերոնշյալ երկրների պատվիրակությունների ղեկավարները Սերժ Սարգսյանի հետ ունեցած աշխատանքային ճաշի ժամանակ ներկայացրել են սեպտեմբերի 25-ին կայանալիք նիստի օրակարգը:

Նիստի շրջանակում նախատեսված է քննարկել ԵԱՏՄ անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակը, անդրադառնալ դրամավարկային քաղաքականությունների իրականացմանը, մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության ռիսկերի կանխարգելման միջոցներին, ֆինանսական ոլորտի օրենսդրության ներդաշնակության ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաեւ վճարային համակարգերի ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Դիտում՝ 4065
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW