ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Հայաստանը ողջունել է 2013թ. Չինաստանի նախագահի առաջ քաշած Մեծ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հայեցակարգը, եւ արդեն նպատակաուղղված աշխատանք է տարվում ծրագրի իրականացման ուղղությամբ այն մասով, որտեղ Հայաստանը նույնպես կարող է իր նպաստը ունենալ:Այս մասին Հովիկ Աբրահամյանն ասել է Պեկինում Շենսի նահանգի (Սիան) կոմունիստական կուսակցության քարտուղար Ճաո Ժեն Յոնի հետ հանդիպմանը:Շենսում այսօր ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը:«Խորհրդանշական է, որ պատմականորեն Շենսի նահանգը գտնվել է Մեծ Մետաքսի ճանապարհի սկզբնամասում, եւ պատահական չէ, որ այստեղ տեղի է ունենում այսպիսի կարեւոր միջոցառում՝ «Եվրասիական տնտեսական ֆորումը», որը միտված է սերտացնելու այդ ճանապարհին գտնվող երկրների պետական մարմինների եւ գործարար համայնքների միջեւ կապերը»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:Նա անհրաժեշտ է համարել երկու երկրների մարզերի միջեւ շփումների եւ կապերի ընդլայնումը՝ կարեւորելով Գյումրիի եւ Սիանի միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումը:Հովիկ Աբրահամյանի համոզմամբ՝ արդեն հասունացել է պահը քննարկելու համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հաջողված փորձ համարելով փոխգործակցությունը Չինաստանի Սինձյան-Ույգուրյան ինքնավար մարզի հետ: Tweet Դիտում՝ 3293