Վանաձորում բացվել է ազգային դրամի պատմության ցուցահանդես

24.09.2015 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վանաձորում սեպտեմբերի 23-ին բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը:

Ինչպես նշել են ՀՀ Կենտրոնական բանկում, ցուցահանդեսը Լոռու մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաեւ ԿԲ գործունեությունը:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հոկտեմբերի 1-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:

«Երեւանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ եւ ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: ԿԲ այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաեւ մարզերի աշակերտների եւ բնակիչների համար»,- ասված է հաղորդագրությունում:

Ազգային դրամի պատմության վերաբերյալ ցուցահանդեսը ՀՀ ԿԲ-ն առաջին անգամ բացել է Վանաձորում 2005թ.:

Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ ԿԲ նախաձեռնությամբ կազմակերպվել են նաեւ Ստեփանակերտում, Իջեւանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում, Հրազդանում եւ Արմավիրում:

Կարող եք ծանոթանալ նաեւ ԿԲ այցելուների կենտրոնի մասին մեր պատրաստած շարքի 1-ին եւ 2-րդ մասերին

Դիտում՝ 3218
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW