ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ, մրցանակների խաղարկությամբ արշավ է իրականացնում բոլոր նրանց համար, ովքեր ակտիվ օգտվում են բանկային քարտերից: Ակցիային կարող են մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus/Maestro® եւ MasterCard® քարտատերերը, ինչպես նաեւ նրանք, ովքեր ակցիայի ընթացքում ձեռք կբերեն նշված քարտերը: 2015թ. սեպտեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում եւ արտերկրում կատարած գնումների դիմաց (ներառյալ Internet-գնումները) քարտերով ընդհանուր 300 000 ՀՀ դրամ եւ ավելի գումարի չափով վճարում կատարողները հնարավորություն կստանան շահելու սմարթ-ժամացույց (խաղարկվում է 5 կոմպլեկտ, յուրաքանչյուրի արժեքը՝ 300 000 դրամից ավելի) կամ գլխավոր մրցանակը՝ ուղեգիր 2 անձի համար դեպի Ռիո դե Ժանեյրո՝ 2016թ. կայանալիք Կարնավալին: Մրցանակների խաղարկությունը կկայանա 2016թ. հունվարին հեռուստատեսության ուղիղ եթերում: Հաճախորդները հնարավորություն կունենան հետեւել խաղարկությանը եւ անմիջապես իմանալ հաղթողների անունները:«MasterCard-ը գլոբալ վճարային համակարգի առաջատարներից է: Մենք արդյունավետ համագործակցում ենք, եւ առաջին անգամը չէ, որ համատեղ խթանող արշավներ ենք անցկացնում, ստանալով դրական արձագանք մեր հաճախորդներից: MasterCard համակարգի միջոցով անկանխիկ վճարումներ կատարելը ոչ միայն անվտանգ եւ հարմար է: ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերով վճարումներ կատարելու շնորհիվ մեր հաճախորդներին հնարավորություն կընձեռնվի շահել թանկարժեք մրցանակներ եւ անցկացնել անմոռանալի օրեր Ռիո դե Ժանեյրոյում»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսեւը:Հայաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում MasterCard ընկերության կառավարիչ տնօրեն Ալեքսանդր Դունաեւն էլ ասել է, որ մեր օրերում մարդիկ նախընտրում են գնումներ կատարել երբ ու ինչպես իրենց հարմար է: «Գնահատելով սեփական ժամանակը՝ նրանք ավելի հաճախ են ընտրում վճարումների այնպիսի հնարավորություններ, որոնք կապված են բանկային քարտերի հետ՝ այսինքն, թե՛ հասարակ խանութում, թե՛ համացանցով գնումներ կատարելիս վճարում են պարզ, արագ եւ անվտանգ միջոցով: Մեր գործընկերոջ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ մենք պատրաստել ենք հրաշալի նվերներ MasterCard վճարային համակարգի բոլոր քարտատերերի համար եւ ուշադիր ու մեծ հետաքրքրությամբ հետեւելու ենք նոր մրցույթի զարգացմանը, որի եզրափակիչ փուլում սպասվում է անգին նվեր»,- ասել է Ալեքսանդր Դունաեւը:Ավելի վաղ Banks.am-ը զրուցել էր Ալեքսանդր Դունաեւի հետ՝ Հայաստանում MasterCard-ի ներկայության եւ հեռանկարների մասին: Tweet Դիտում՝ 12439