Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գործարկել է ACBA Mobile-ը եւ Phone Banking-ը

17.09.2015 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը սեպտեմբերի 16-ին հայտարարել է ACBA Mobile  մոբայլ հավելվածի թողարկման եւ «Հեռախոսային բանկինգ» (Phone Banking) ծառայության  ներդրման մասին:

Բանկում նշել են, որ ACBA Mobile հավելվածի միջոցով հաճախորդները կկարողանան կառավարել իրենց հաշիվները ցանկացած վայրից, ցանկացած պահի՝ ունենալով միայն ինտերնետ հասանելիությամբ բջջային IOS կամ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ կամ պլանշետներ (smartphone, tablet):
    
ACBA Mobile հավելվածի միջոցով հաճախորդները կարող են կատարել փոխանցումներ իրենց հաշիվների միջեւ, ինչպես նաեւ ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտաժութային փոխարկումներ, բանկ ուղարկել եւ  ստանալ հաղորդագրություններ, ստանալ բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ:
    
ACBA Mobile բջջային հավելվածը հնարավորություն է ընձեռում բոլորին՝ անկախ նրանից, աձը հանդիսանում է բանկի հաճախորդ, թե ոչ, տեսնել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի՝ իրենց գտնվելու վայրին մոտ բանկոմատների եւ մասնաճյուղերի տեղակայման վայրերը քարտեզի վրա, ինչպես նաեւ հետեւել բանկի կողմից սահմանված փոխարժեքի կուրսերին:
     
Ինչ վերաբերում է «Հեռախոսային բանկինգ» ծառայությանը, ապա այն հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին առանց բանկ այցելելու հնարավորինս սեղմ ժամկետներում ժամանակակից տարբերակներով իրականացնել գործարքներ, ստանալ խորհրդատվություն, հարցումներ կատարել հաշիվների վերաբերյալ:
    
«Phone Banking ծառայությունը հնարավորություն է տալիս փոխանցումներ իրականացնել ինչպես Ձեր, այնպես էլ Բանկի այլ հաճախորդների ընթացիկ, քարտային, ավանդային հաշիվների միջեւ, իրականացնել կոմունալ վճարումներ, պարբերական վճարման հանձնարարականի ձեւակերպում եւ դադարեցում, ձեւակերպել/դադարեցնել ավանդ, իրականացնել ավանդի համալրում, բացել այլ արժույթով ընթացիկ հաշիվ, կատարել փոխարկում, իրականացնել գործարքների սահմանաչափերի փոփոխություն, լրացնել վարկերի, քարտերի, դեսպանատան համար անհրաժեշտ տեղեկանքների հայտերը, ստանալ մասնագիտացված խորհրդատվություն բանկի բոլոր պրոդուկտների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում:

Ծառայության միջոցով իրականացվող բոլոր գործարքներն իրականացվում են միայն հաճախորդների ինքնությունը հաստատող եռաչափ անվտանգության համակարգի կիրառումից հետո: Կատարված գործարքներն արտացոլվում են հաշիվների պարբերական  քաղվածքում, ինչպես նաեւ հաճախորդները ստանում են SMS հաղորդագրություն իրականացված յուրաքանչյուր գործարքի մանրամասն նկարագրությամբ, ինչն ապահովում է կատարվող գործարքների եւ հաճախորդների տվյալների մաքսիմալ անվտանգություն:

Սեպտեմբերի 16-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը ներառյալ ACBA Mobile հավելվածից կամ «Հեռախոսային բանկինգ» ծառայությունից օգտվելու համար դիմած բոլոր հաճախորդներին ծառայությունը կտրամադրվի անվճար:

Դիտում՝ 5296
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW