Սեպտեմբերի 11-ին Գավառի մանկատան սաները եւ ուսուցիչները, մարզի համայնքների անապահով ընտանիքների մի խումբ երեխաներ՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության աշխատակիցների հետ միասին, բարձրացել են Գեղամա լեռնաշղթայի Արմաղան լեռան գագաթը:Արշավը կազմակերպվել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ բարեգործական ծրագրի շրջանակում, որի նպատակն է Գավառի մանկատան սաների համար ստեղծել ընդլայնված կրթական հնարավորություններ, ինչպես նաեւ նպաստել նրանց սոցիալական ինտեգրմանը:Հաղթահարելով ավելի քան 2800 մ բարձրություն` արշավի մասնակիցները այցելել են լեռնագագաթին գտնվող խառնարանային լիճը եւ հին սրբավայրի տեղում կառուցված մատուռը, ինչպես նաեւ մասնակցել ՀՀ անկախության տարեդարձին նվիրված քննարկմանը: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 40 երեխա եւ մոտ 25 մեծահասակ:Այս ծրագիրը Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի առաջին համատեղ բարեգործական նախաձեռնությունն է: Համատեղ ծրագիրը մեկնարկել է 2014թ. հոկտեմբերին: Ծրագրի շրջանակում Գավառ քաղաքի մանկատանը ստեղծվել է կրթական կենտրոն, որտեղ 9-18 տարեկան մոտ 80 երեխա՝ մանկատան սաներից եւ մարզի անապահով ընտանիքներից, մասնակցում է հայոց եւ օտար լեզուների, մաթեմատիկայի, պատմության խորացված ուսուցման դասերի, ինչպես նաեւ տարբեր մասնագիտական դասընթացների: Ծրագրի մոտ 41 մլն դրամ ֆինանսավորումն իրականացվում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից թողարկած Visa Բարերար բարեգործական քարտի միջոցով: Ծրագիրն իրականացնում է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը: Tweet Դիտում՝ 3539