Բելառուսում աշխատող ՀՀ քաղաքացիները 30 օրով կազատվեն հաշվառման պահանջից

10.09.2015 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «ՀՀ եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ արձանագրության համաձայն՝ մի կողմի պետության տարածքում աշխատանքային գործունեություն իրականցնելու կամ աշխատանքի տեղավորվելու նպատակով գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու կամ հաշվառման կանգնելու պարտականությունից։

Ժամկետը հաշվարկվում է մի կողմի պետության տարածք մուտք գործելու օրվանից, որը հաստատվում է սահմանային հսկողության մարմինների կողմից՝ մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու պահին կատարված նշագրումը կրող միգրացիոն քարտով կամ սահմանային հսկողության մարմինների կողմից մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու պահին անձնագրում կատարված նշագրմամբ:

30 օրից ավելի ժամկետով մյուս պետության տարածքում գտնվելու դեպքում քաղաքացին պարտավոր է գրանցվել (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնել) մուտքի պետության իրավասու մարմիններում` այդ պետության օրենսդրությանը համապատասխան:

Դիտում՝ 3433
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW