«Շուկան էքստրեմալ է դառնում»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանը

09.09.2015 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուբեն Վարդանյանն այսօր Ռուսաստանում խոշոր ներդրումային բիզնես սկսելու հնարավորություններ չի տեսնում:

«Շուկան շատ էքստրեմալ է դառնում. կամ դու պետք է շատ մեծ լինես ու ամուր բալանս ունենաս, կամ էլ պետք է փոքր լինես ու գտնես քո ուրույն տեղը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը Bloomberg-ին տված հարցազրույցում:

«Ռուսաստանում հաղթում է ունիվերսալ առեւտրային բանկի մոդելը: Փրկվելը առավել դժվար է միջին չափեր ունեցողների համար»,- հավելել է նա:

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ ներդրումային բանկային գործիչների համար շատ անելիքներ կլինեն հետագա 20-25 տարիների ընթացքում, երբ բիզնեսները կվաճառվեն կամ կանցնեն ժառանգորդներին:

«Հարյուր տարվա մեջ առաջին անգամ Ռուսաստանում գոյացել է մարդկանց մի սերունդ, որն իր երեխաներին ժառանգություն թողնելու հնարավորություն ունի»,- նշել է Ռուբեն Վարդանյանը: Նրա գնահատմամբ՝ առաջիկա տասնամյակներում մինչեւ 60 հազ. ռուսաստանյան ընկերություն կարող է փոխել իր սեփականատիրոջը:

Դիտում՝ 10953
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW