ՀՀ-ի համար ռուսական գազի գինն իջեցվել է $25-ով
08.09.2015 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

ՀՀ-ն ՌԴ էներգետիկայի նախարարության հետ կնքել է համաձայնագիր, որով գազի գինը Հայաստանի համար կնվազեցվի $25-ով՝ մինչեւ $165/1000 խմ:
Այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-ին Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ մինչ համաձայնագրի ստորագրումը գազի գինը ՀՀ-ի համար կազմում էր $190/1000 խմ:
Սերժ Սարգսյանը տեղեկացրել է նաեւ, որ ստորագրվել է Հայաստանին $200 մլն արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագիր, ինչը թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը:
«Ստորագրվել է համաձայնագիր, արդեն ուժի մեջ է մտել, եւ Հայկական ատոմակայանում սկսվել են արդիականացման աշխատանքները: Իհարկե, մեր հարաբերություններում նոր իրողության սկիզբ է դրել Եվրասիական տնտեսական միության գործունեությունը եւ, իհարկե, մեզ դեռ շատ աշխատանք է սպասվում, որպեսզի այդ ինտեգրացիոն միավորման բովանդակությունը հագեցվի մեր ժողովրդի համար զգալի գործերով: Մենք, իհարկե, պատրաստ ենք նման աշխատանքի, եւ շահագրգռված ենք ապրանքի, կապիտալի, ծառայությունների ու աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների հնարավորինս արագ կյանքի կոչման գործում: Մեզ համար դա, իհարկե, շատ կարեւոր է: Եվ այս համատեքստում, Վլադիմիր Վլադիմիրի, իհարկե, Հայաստանի համար առանցքային է մնում էներգակիրների սակագնի հարցը։ Այս ճգնաժամային իրավիճակում արտարժույթի կուրսի տատանումները պարզապես շատ բացասական են անդրադառնում սակագների վրա, եւ ես լիահույս եմ, որ մենք նոր լուծումներ կգտնենք՝ լավ լուծումներ»,- ասել է ՀՀ նախագահը:
Վլադիմիր Պուտինը, իր հերթին, փաստել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը:
«Համեմատած 2013թ. հետ, անցած տարի զգալիորեն աճել է մեր ապրանքաշրջանառությունը, բայց, ցավոք, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տեղի է ունեցել փոփոխություն դեպի նվազում: Այդտեղ կան որոշակի նրբություններ, որոնց ես դեռեւս չունեմ պատասխաններ»,- ասել է ՌԴ նախագահը:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: