Ամերիաբանկը ներդրել է օնլայն փոխանցումների նոր համակարգ

08.09.2015 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկը, հեռահար բանկային ծառայությունների համատեքստում, ներդրել է քարտով օնլայն փոխանցումների նոր համակարգ:

Բանկում նշել են, որ այսուհետ քարտից քարտ եւ քարտից բանկային հաշիվ օնլայն փոխանցումներ հնարավոր է իրականացնել Ամերիաբանկի կայքի միջոցով՝ ցանկացած բանկի MasterCard, Visa կամ ArCa վճարային քարտերից Ամերիաբանկի քարտային եւ բանկային հաշիվներին:

«Համակարգի յուրահատկությունն ու հարմարավետությունը կայանում է նրանում, որ փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ ինտերնետ հասանելիություն եւ միայն մուտքագրել շահառուի հաշվի/քարտի համարը, ընդ որում, վիրտուալ քարտի գրանցման անհրաժեշտություն այլեւս չկա: Գումարը ստացողի հաշվին ակտիվանում է անմիջապես»,- ասված է հաղորդագրությունում:

Համակարգն ապահովված է անվտանգ միացումների (SSL) տեխնոլոգիայով, բացի այդ՝ ինտերնետ միջավայրում վճարային քարտերով փոխանցումների անվտանգությունն ապահովվում է Master Card Secure Code եւ VISA Verified by Visa (VbV) տեխնոլոգիաներով:

Դիտում՝ 5042

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW