Ուժային կառույցների աշխատողներին տրամադրվող վարկերի ծավալը կավելանա

31.08.2015 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ եւ ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմի կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով ՀՀ առեւտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման ծավալը կավելացվի:

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2013թ. որոշմամբ հաստատված վարկի գումարի 5 հարյուր հազ. դրամ առավելագույն սահմանաչափը շահառուների մի մասի համար դարձնել 1 մլն դրամ, իսկ ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնել: Առաջարկվում է ծրագրում ընդգրկել նաեւ ԼՂՀ-ում գործող կենցաղային տեխնիկայի վաճառք իրականացնող տնտեսվարող սուբյեկտները:

«Նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական, քանի որ ծրագրի իրականացման արդյունքում կարող են աճել բանկերի կողմից տրամադրվող սպառողական վարկերի, ինչպես նաեւ կենցաղային տեխնիկայի վաճառքի ծավալները, ինչի արդյունքում կաճի նաեւ բանկերի եւ կենցաղային տեխնիկա իրացնող հարկ վճարողների շահույթը եւ ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերը: Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի ծախսային մասով նախատեսվում է ծախսերի ավելացում»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Ծրագրի շահառուների շրջանակը կընդլայնվի կրտսեր կոչմամբ ծառայողների ներգրավման հաշվին:

Դիտում՝ 3369
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW