ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակը կկրճատվի

31.08.2015 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել  «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:

Նախագծով ԱԺ-ում կկրճատվի կառավարությանն ուղղվող հարցի ներկայացման եւ դրան տրվելիք պատասխանի, դրա վերաբերյալ պատգամավորի կարծիք արտահայտելու եւ վերջինիս վերաբերյալ կառավարության անդամի արձագանքի համար օրենքով սահմանված ժամանակը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանի փոխանցմամբ՝ գործադիրը նախատեսվող փոփոխությունը պատճառաբանում է մեկ նիստի ընթացքում կառավարությանն ավելի շատ հարցերով դիմելու հնարավորությամբ:

Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:

Դիտում՝ 3106

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW