ՄՖԿ-ն պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ՀՀ-ի հետ

27.08.2015 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենը ՀՀ էկոնոմիկայի նախարարին ներկայացրել է ՄՖԿ ներդրումային պորտֆելն ու առանձնացրել իրենց համար հետաքրքրություն ներկայացնող մի քանի ոլորտներ:

Ինչպես հաղորդում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից, օգոստոսի 26-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի շրջանակում մշակվող հայեցակարգը, ավիացիայի, քաղաքային տրանսպորտի ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Կարեն Ճշմարիտյանը կարեւորել է ՄՖԿ ներկայացուցիչների կարծիքը «Հայաստան. Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն զարգացման ուղին» հայեցակարգի նախագծի վերաբերյալ: Առաջարկվել է նաեւ դիտարկել ՓՄՁ ԶԱԿ եւ ՄՖԿ միջեւ համագործակցության խորացման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում Յան Վան Բիլսենին են փոխանցվել Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցները ՀՀ ագրոբիզնեսի եւ շինարարական նյութերի ոլորտների վերաբերյալ:    

ՄՖԿ ներկայացուցիչը շեշտադրել է կորպորացիայի պատրաստակամությունը եւ հնարավորությունը ընդլայնել համագործակցությունը ՀՀ-ի հետ:

Դիտում՝ 3687
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW