«Եվրասիա» բարեգործական-հասարակական կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է «Green hotel» ծրագիրը, որի շրջանակում հյուրանոցային համալիրներին կշնորհվեն համապատասխան հավաստագրեր:Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է «Եվրասիա միջազգային էկոլոգիական ծրագրերի» տնօրեն Արման Նալբանդյանը՝ նշելով, որ ծրագիրը, այդ թվում՝ հավաստագրի համար անհրաժեշտ միջազգային չափանիշները, ներկայացվում են ՀՀ եւ Արցախի հյուրանոցներին:Միջազգային չափանիշների համաձայն՝ հավաստագրին կարող են արժանանալ այն հյուրանոցները, որտեղ կատարվում են ջրի, էներգախնայողության, թափոնների կառավարման ու էկոլոգիայի զարգացմանն ուղղված քայլեր:Ծրագրի շրջանակում առաջին հավաստագրին արժանացել է «Անի պլազա» հյուրանոցը:«Եվրասիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լյուսի Առաքելյանը նշել է, որ ծրագրի հիմնական նպատակը հյուրանոցային ոլորտում էկոլոգիայի զարգացման խթանումն է: Tweet Դիտում՝ 3364