Առէկսիմբանկը վերագործարկել է ՓՄՁ վարկավորման ծրագիրը
24.08.2015 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը վերագործարկել է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծրագիրը:
«Փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը բանկը համարում է հեռանկարային ուղղություն եւ մտադիր է ակտիվորեն վարկավորել այդ ուղղությունը:
Նախկինում`ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման ծրագրի շրջանակում ՓՄՁ վարկավորման գծով բանկն առաջատար եռյակի ցանկում էր: ՓՄՁ վարկավորման ծավալների ավելացումը նախանշված է նաեւ 2015-2017 թթ. Առէկսիմբանկի ռազմավարական զարգացման ծրագրով: Մինչեւ 2015թ. տարեվերջ մենք մտադիր ենք տեղաբաշխել մոտ 1 մլրդ ՀՀ դրամ»,- ասված է Առէկսիմբանկի տարածած հաղորդագրությունում:
ՓՄՁ վարկավորումն իրականացվելու է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին:
«Այսօր Առէկսիմբանկն առաջարկում է շահավետ պայմաններով վարկեր. վարկի գումարը՝ մինչեւ 50 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը՝ 14%, վարկի ժամկետը` 7 տարի»,- նշված է բանկի հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: