Bloomberg-ի փորձագետների կարծիքով, ղազախական տենգեի արժեզրկումից հետո անկում են ապրելու եւս 10 փոխարժեքներ, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ երկրներում: Որպես պատճառ նշվում է չինական յուանի եւ ռուսական ռուբլու արժեզրկումը: Ինչպես հայտնում է RBC.ru-ն, հղում կատարելով Bloomberg-ին, ռուբլու փոխարժեքի նվազումը հատկապես ազդում է հետխորհրդային երկրների վրա, որոնք ամուր առեւտրային կապեր ունեն Ռուսաստանի հետ: Այսպես, փորձագետները հնարավոր են համարում հայկական դրամի արժեզրկումը, որը վերջին տարվա ընթացքում 15% անկում է ապրել, այն դեպքում, երբ ռուբլին արժեզրկվել է 46%-ով: Ղազախստանի տենգեի դեւալվացիան կարող է բացասական ազդեցություն ունենալ Տաջիկստանի ու Թուրքմենստանի ազգային փոխարժեքների վրա: Թուրքմենական մանաթի պարագայում շվեդական SEB-ը կանխատեսում է 20% անկում մոտակա կես տարում: Տաջիկստանի սոմոնին կարող է արժեզրկվել 20%-ով: Բացի այդ, Bloomberg-ը ակնկալում է նաեւ Ղրղզստանի սոմի անկում: Tweet Դիտում՝ 12404