Երեւան, 27 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Համաշխարհային Բանկը (ՀԲ) հաստատել է Հայաստանին $ 25 մլն չափով վարկի հատկացումը` Սոցիալական ներդրումների հայկական հիմնադրամի (ՍՆՀՀ) երրորդ ծրագրի շրջանակներում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնն այսօր ասել է, որ վարկը նախատեսում է օգտագործել Հայաստանի աղքատ շրջաններում ենթակառույցների վերականգնման նպատակով: Նախագիծը կոչված է նաեւ բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը ֆինանսական կառավարման, բյուջեների կազմման, հաշվապահության վարման եւ այլ ոլորտներում: ՍՆՀՀ-ն ստեղծվել է 1995 թվականին: Նրա առաջին ծրագիրը` $ 20 մլն արժողությամբ, իրականացվեց 4 տարվա ընթացքում: Երկրորդ ծրագրի ծավալը, որի իրագործումը սկսվել է 2000 թվականին, կազմում է $ 29 մլն: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7116