Կընդլայնվի տեղեկատվության փոխանակումը ԵԱՏՄ վերահսկողների միջեւ

18.08.2015 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի, փոխանակման մասին»  2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:

«Փաստաթղթի նպատակն է համակարգել եւ ընդլայնել ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջեւ տեղեկատվական փոխանակման գործընթացը: Համաձայնագիրը սահմանում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում եւ այն, որը պետք է տրամադրվի հարցում կատարող ԵԱՏՄ անդամ երկրի վերահսկող մարմնին՝ որոշակի պայմանների բավարարման դեպքում», - հաղորդել են կառավարությունից:

Դիտում՝ 3595

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW