Ինեկոբանկն իր բոլոր հաշվետեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում Inter Express, Money Gram, Unistream, Intel Express, Avers, Anelik, Sigue եւ Convers Transfer համակարգերի միջոցով ուղարկված գումարները ստանալ իրենց ցանկացած (խնայողական, ընթացիկ կամ քարտային) հաշվին, ցանկացած արժույթով առանց բանկ այցելելու` SMS հաղորդագրություն ուղարկելու կամ հեռախոսազանգի միջոցով:Այս ծառայությունից օգտվելու համար բանկի հաճախորդներին անհրաժեշտ է պարզապես այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ եւ կնքել պայմանագիր՝ «Հեռախոսազանգի կամ SMS հաղորդագրության միջոցով դրամական փոխանցումներ կատարելու մասին»: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել* 08000-1212 հեռախոսահամարին կամ ուղարկել SMS հաղորդագրություն** 099-120220 համարին՝ նշելով այն բանկային հաշիվը, որին պետք է մուտքագրվի գումարը, միջազգային վճարահաշվարկային համակարգի անվանումը, որ երկրից է փոխանցվել գումարը, գումարը փոխանցողի եւ ստացողի անունը ու ազգանունը, փոխանցված գումարի չափը, արժույթը, փոխանցման կոդը եւ պայմանագրում նշված գաղտնաբառը: Կարճ ժամանակահատվածում փոխանցված գումարը կհաշվեգրվի հաճախորդի նշված Բանկային հաշվին համապատասխան արժույթով: Tweet Դիտում՝ 6981