«Էյր Արմենիա» ընկերությունն այսօր հայտնել է, որ այլեւս ապահովագրված է «սնանկացման վտանգից եւ այլ ռիսկային իրավիճակներից»:Ներկայացնում ենք ընկերության տարածած հաղորդագրությունը.«East Prospect Faund»-ը եւ «Էյր Արմենիա» ՓԲԸ (Air Armenia) հայտնում են, որ օգոստոսի 12-ին իրականացվել է $ 68 մլն 600 հազար դոլար ընդհանուր արժեքով արժեթղթերի մուտքը «Էյր Արմենիա» ՓԲԸ բալանս: Կատարված ներդրումը հանդիսանում է «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի սեփականությունը եւ կարող է տնօրինվել ընկերության կողմից՝ ըստ անհրաժեշտության եւ նպատակի:Իրականացված գործարքի արդյունքում «Էյր Արմենիա» ՓԲԸ ձեռք է բերել երաշխիքային միջոց՝ միաժամանակ համալրելով կազմակերպության բալանսը եւ մեծացնելով նրա կապիտալային արժեքը: Գործարքի գլխավոր ձեռքբերում է հանդիսանում այն, որ այսուհետ հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությունը ապահովագրված է համարվում սնանկացման վտանգից եւ ֆինանսական այլ եւ այլ ռիսկային իրավիճակներից:Որպես հավելում նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին իրականացված գործարքի համաձայն «East Prospect Fund» հիմնադրամը հանդիսանում է հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ընկերության 49 տոկոս մասնաբաժնի սեփականատերը»: Tweet Դիտում՝ 23013