Հայաստանի բանկերի միությունը պարզաբանում է
13.08.2015 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) անդրադարձել է վերջերս հաճախակի քննարկումների առարկա դարձած վարկային պայմանագրով նախատեսված անվանական տոկոսադրույքի չափի փոփոխությունների հարցին:
ՀԲՄ-ում նշել են, որ բանկերի եւ հաճախորդների միջեւ կնքվող վարկային պայմանագրերում անվանական տոկոսադրույքը կարող է սահմանվել հաստատուն տոկոսադրույքով կամ լողացող տոկոսադրույքով:
Հաստատուն տոկոսադրույքով վարկային պայմանագրով նախատեսված անվանական տոկոսադրույքի չափը չի կարող միակողմանիորեն փոփոխվել, բացառությամբ վարկային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերի: Օրինակ, երբ հիփոթեքային վարկի դեպքում հաճախորդը ստացված գումարը չի օգտագործել ըստ վարկային պայմանագրում ամրագրված նպատակի` վարկի տեսակն ավտոմատ կերպով փոփոխվում է եւ այն կամ պետք է անմիջապես մարվի, կամ տոկոսադրույքը պետք է փոփոխվի:
Լողացող տոկոսադրույքով վարկային պայմանագրով նախատեսված անվանական տոկոսադրույքը կարող է վարկային պայմանագրի գործողության ընթացքում փոփոխվել վարկային պայմանագրով նախատեսված դեպքերում, իսկ պայմանագրում նման հնարավորության բացակայության դեպքում` վարկատուի եւ վարկառուի գրավոր համաձայնությամբ:
«Մեր դիտարկումները եւ հարցումները ցույց են տալիս, որ վարկային պայմանագրով նախատեսված անվանական տոկոսադրույքի չափի գրանցված փոփոխությունները տեղավորվում են վերը նշված դեպքերում:
Վարկատու կազմակերպության կողմից վերը նշված դեպքերից բացի այլ պատճառներով միակողմանիորեն տոկոսադրույքի չափի փոփոխությունների դեպքերում վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների իրավունքները եւ օրինական շահերը ենթակա են պաշտպանության»,- պարզաբանել են ՀԲՄ-ում:
Նշենք, որ քննարկվող հարցի կապակցությամբ այսօր առանձին հայտարարություններով հանդես են եկել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: