ՀՀ-Իրան էլեկտրահաղորդման գծի շինարարությունը կմեկնարկի հաջորդ շաբաթ

13.08.2015 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը կմեկնարկի հաջորդ շաբաթ:

Այդ մասին այսօրվա կառավարության նիստի ընթացքում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ աշխատանքները վերսկսելու վերաբերյալ մի քանի օր առաջ հերթական փաստաթուղթն է ստորագրվել:

Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, նշելով, որ  տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հասնելու հարցում կարեւոր քայլ է կատարվել:

«Իրանը Հայաստանի համար կարեւոր եւ հուսալի երկիր է, իսկ մեր ժողովուրդների հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Ես լիահույս եմ, որ Հայաստանի ու Իրանի համար տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու ճանապարհին նոր հեռանկարներ են ուրվագծվել, եւ մենք ջանք չենք խնայելու իրացնելու բոլոր հնարավորությունները», - ասել է վարչապետը:

 

Դիտում՝ 3610
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW