«Ֆինքա»-ն եւ IFC-ին շարունակում են աջակցել փոքր ձեռնարկություններին
13.08.2015 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ֆինքա

«Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի հետ 2014թ. նոյեմբերին կնքված պայմանագրի շրջանակներում 2015թ. հուլիսին ստացել է 3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարկ:
«Վարկը հնարավորություն կտա «Ֆինքա»-ին հավատարիմ մնալ աղքատության հաղթահարման իր առաքելությանը` լայն մասնաճյուղային ցանցի կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների միջոցով նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, ցածր եկամուտ ունեցող ընտանիքների զարգացմանը եւ կյանքի պայմանների բարելավմանը»,- նշված է «Ֆինքա»-ի տարածած հաղորդագրությունում:
ՀՀ դրամով իր առաջին վարկը IFC-ն «Ֆինքա»-ին տրամադրել է 2013թ.-ին, որը վերջինիս հնարավորություն է տվել վարկավորել ավելի քան 3,000 հաճախորդի, որոնց 40%-ը կազմում են կին ձեռնարկատերերը:
Ի լրումն այս գործարքի`IFC-ն եւ «Ֆինքա» ակտիվորեն համագործակցում են ածանցյալ գործիքների շուկայում: 2015թ. առաջին եռամսյակում Սվոպերի եւ դերիվատիվների միջազգային ասոցիացիայի (ՍԴՄԱ) գլխավոր համաձայնագրի շրջանակներում երկուստեք կնքել են երկու սվոպ գործարքներ` «Ֆինքա»-ին հասանելի դարձնելով ՀՀ դրամով միջոցներ:
2015թ. հուլիսի վերջի դրությամբ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային պորտֆելը կազմել է 56,6 մլն ԱՄՆ դոլար, իսկ հաճախորդների թիվը` 51 000:
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: