Նոր ընկերությունը կխթանի ոսկու եւ թանկարժեք քարերի արտահանումը

06.08.2015 | 18:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տարածքում «Ջի Դի Էմ Դայմոնդ» ՍՊԸ-ին 5 տարի գործողության ժամկետով շահագործողի թույլտվություն է տրամադրել:

Կառավարությունում նշել են, որ շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի խթանել արտահանման ծավալի աճը ոսկերչական, ակնագործական եւ ժամագործական միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ստեղծել նոր աշխատատեղեր եւ նպաստել ոլորտի կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

«Մերիդիան» ԱՏԳ-ն գործարկվել է այս տարվա մարտի 12-ին:

Դիտում՝ 4571

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW