Երեւանի Տիգրան Մեծի 4 հասցեում այսօր տեղի է ունեցել Անելիք Բանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացման արարողությունը:«Նոր մասնաճյուղում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կգտնեն իրենց պահանջները բավարարող բանկային պրոդուկտներ»,- ասել է Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը՝ վստահություն հայտնելով, որ «Տիգրան Մեծ» մասնաճյուղը բանկի գլխամասային գրասենյակի եւ մնացած 13 մասնաճյուղերի հետ կունենա հավատարիմ հաճախորդների մեծ բանակ:Նա տեղեկացրել է, որ Անելիք Բանկն անակնկալ է պատրաստել նորաբաց մասնաճյուղի հաճախորդների համար: Մասնավորապես՝ օգոստոսի 10-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բոլոր հաճախորդների համար հաշիվների բացումը կլինի անվճար, իսկ «Բանկ-հաճախորդ» համակարգին միացումն ու հետագա գործընթացներն անվճար կլինեն անհատ ձեռներեց եւ իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների համար:«Անակնկալ ենք պատրաստել բանկի այն հաճախորդների համար, ովքեր տվյալ ժամանակահատվածում առնվազն մեկ տարի ժամկետով ավանդ կներդնեն բանկում՝ նվազագույնը 2,5 մլն դրամով կամ համարժեք արտարժույթով, որոնց բանկը կտրամադրի Visa Gold Hotel Express համատեղ քարտեր՝ առանց առաջին տարվա տարեկան միանվագ վճարի»,- ասել է Ներսես Կարամանուկյանը:Նա նշել է, որ Անելիք Բանկի հիմնադրման 25-ամյակին ընդառաջ շարունակելու են «նոր, արդիական, մատչելի ու շահավետ» բանկային պրոդուկտների ներկայացումը՝ առաջնորդվելով «25 տարի՝ պարզ ու բարի» կարգախոսով:Նշենք, որ Անելիք Բանկը 25-ամյակի առթիվ 250 ծառ է տնկել, ինչպես նաեւ մանկական խաղահրապարակ բացել Գյումրիում:«Շնորհավորում եմ եւ Անելիք բանկի աշխատակիցներին ու ղեկավարությանը, եւ մեր համաքաղաքացիներին: Կենտրոն համայնքում նման որակի մասնաճյուղի առկայությունն առավել լավ պայմաններ կապահովի քաղաքացիների համար: Վստահ եմ, որ բանկի աշխատակիցներն իրենց հերթին ապահովելու են հաճախորդների՝ հնարավորինս արագ եւ որակյալ սպասարկումը»,- ասել է Կենտրոն համայնքի ղեկավար Արա Սադոյանը: Tweet Դիտում՝ 8284