Բաքուն մի քանի հարյուր միլիոն դոլար կվաստակի տարանցիկ փոխադրումներից

04.08.2015 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մինչեւ 2020թ. «Ադրբեջանական երկաթուղի»-ն կարող է $600-700 մլն-ի շահույթ ստանալ տարանցիկ փոխադրումներից:

Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ղազախական երկաթուղու» ղեկավար Ասքար Մամինը՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով առաջին կոնտեյների՝ Բաքու ժամանմանը նվիրված միջոցառման շրջանակում:

«Սա բավական բարձր եւ լավ դինամիկա է: Մենք վստահ են, որ այդպիսի արդյունքների հնարավոր է հասնել»,- ասել է նա:

Ասքար Մամինն ընդգծել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու մեծ ներուժը:

«Այսօր նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել: Մենք կարծում ենք, որ սա մեծ նախագծի առաջին ծիծեռնակն է: Մեր կողմից ներուժը գնահատվում է ավելի քան 300 հազ. կոնտեյներ՝ մինչեւ 2020թ.: Սա շատ բարձր դինամիկա է»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ տվյալ երթուղին թույլ կտա ամբողջությամբ իրացնել Ադրբեջանի եւ Ղազախստանի տարանցիկ հնարավորությունները:

Դիտում՝ 8820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW