Հայտնի են Ամերիաբանկի «Բանկինգն անհավանական իրավիճակներում» մրցույթի հաղթողները

28.07.2015 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում այսօր տեղի է ունեցել հունիսի 11-ից մեկնարկած «Բանկինգն անհավանական իրավիճակներում» մրցույթի մրցանակաբաշխությունը:

Բանկում նշել են, որ երեք փուլով կայացած քվեարկության արդյունքում առաջին եւ երկրորդ տեղը գրաված մասնակիցները` Արթուր Հարությունյանը եւ Գոռ Նազարյանը, ստացել են GoPro Hero 4 Silver խցիկ: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 43 մասնակից՝ 63 աշխատանքով:

Մրցույթի շրջանակում Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի միջոցով անհրաժեշտ էր ներկայացնել հեռակառավարման համակարգերով անհավանական իրավիճակներում բանկային գործարքներ իրականացնելու լուսանկարներ, որտեղ պետք է առկա լիներ բանկինգի իրականացման համար օգտագործվող որեւէ սարք՝ բջջային կամ ֆիքսված հեռախոս, պլանշետ, շարժական կամ ֆիքսված համակարգիչ:

Հաղթողներն ընտրվել են բանկի ղեկավարներից եւ աշխատակիցներից բաղկացած համապատասխան ստեղծագործական խմբի քվեարկության արդյունքներով:

Դիտում՝ 4979

Ամենաընթերցվածը

Smartclick.ai
Quality Sign BW