Ուսանողական վարկ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկից

24.07.2015 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը ուսումնական հաստատություններ վճարովի հիմքերով ընդունված ուսանողների համար գործարկել է ուսանողական վարկ՝ ՀՀ պետական ծրագրի շրջանակում:

Բանկում նշել են, որ վարկ կարող են ստանալ Հայաստանի պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատությունների բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանողները` ուսման վարձը վճարելու նպատակով: Հայաստանի` պետական ծրագրի մասնակից  ուսումնական հաստատությունների ցանկում ավելի քան 60 անուն կա:

16 տարեկանից բարձր ուսանողները կարող են ստանալ վարկեր ուսումնական ամեն տարվա համար:  

Վարկի գումարը կարող է կազմել յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ոչ ավելի, քան 450 000 դրամ, բայց ոչ ավել քան 1 800 000 դրամ ուսման ամբողջ ժամանակահատվածի համար:

Տոկոսադրույքը 12% է (որից 2%-ը սուբսիդավորվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, իսկ ուսանողի գերազանց առաջադիմության դեպքում սուբսիդավորվում է 3%):

Վարկը տրվում է 10 տարի ժամկետով: Միանվագ միջնորդավճար վարկի տրամադրման/սպասարկման համար չկա:

Վարկի տրամադրման  որոշումը պետք է կայացվի մինչեւ 2 աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտ է ծնողների կամ խնամակալների երաշխավորություն:

«Վարկի կարեւորագույն առավելություններից է վարկի մարման եղանակի` ուսանողին հարմար տարբերակի ընտրության հնարավորությունը: Այն կարող է լինել կամ ամսական անուիտետային վճարների տեսքով, կամ մինչեւ ուսման ավարտը միայն տոկոսների վճարման, իսկ ուսման ավարտից հետո` անուիտետային վճարների միոջոցով հիմնական պարտքի մարման տեսքով»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 11890
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW