Արդշինբանկը $100 մլն-ի պարտատոմս է թողարկել միջազգային շուկայում

24.07.2015 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդշինբանկն այսօր $100 մլն-ի պարտատոմս է տեղաբաշխել միջազգային շուկայում:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 12%, որի վճարումը կատարվելու է կես տարին մեկ: Պարտատոմսերի անվանական արժեքը $100 հազ. է:

Արդշինբանկն իր 5 տարի ժամկետայնությամբ (մարումը՝ մինչեւ 2020թ. հուլիսի 29-ը) պարտատոմսերը տեղաբաշխել է J.P.Morgan ներդրումային բանկի օժանդակությամբ, որը եղել է թողարկման գլխավոր տեղաբաշխողը:

Պարտատոմսերը ցուցակված են Իռլանդիայի բորսայում:

Սա Արդշինբանկի կողմից պարտատամոսերի երկրորդ թողարկումն է: Առաջին թողարկումը տեղի էր ունեցել 2014թ. դեկտեմբերի 9-ին: Բանկն այդ ժամանակ ներգրավել էր $75 մլն-ի ֆինանսական միջոցներ:

Դիտում՝ 21929

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW