Ավիաընկերությունները «խնդրահարույց» են համարում տոմսերի էժանացումը

23.07.2015 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ՔԱԳՎ) հուլիսի 22-ին քննարկվել են ավիատոմսերի սակագների նվազեցման, չվերթները գիշերային ժամերից ցերեկվա ժամերին տեղափոխելու հարցերը:

Ինչպես հաղորդում են ՔԱԳՎ լրատվական ծառայությունից, քննարկումը տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են պետական մի շարք մարմինների եւ Հայաստանում գործող ավիաընկերությունների ներկայացուցիչներ:

Առաջին հարցի վերաբերյալ ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուցիչները նշել են, որ դրա իրագործումը «խնդրահարույց է», սակայն կներկայացնեն իրենց գլխամասային գրասենյակներ առաջարկություն՝ ուսումնասիրել գիշերային ժամերի չվերթները ցերեկային ժամերի տեղափոխելու հնարավորությունները:

Ավիաընկերությունների ներկայացուցիչներին առաջարկվել է ներկայացնել իրենց կողմից սահմանված տոմսերի գները մինչեւ օգոստոսի վերջ:

Անցած շաբաթ ՀՀ վարչապետն հանձնարարել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ էկոնոմիկայի նախարարության եւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ «ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան»:

Դիտում՝ 4010
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW