Տնտեսվարող սուբյեկտներում ստուգումները ժամանակավորապես կդադարեցվեն

23.07.2015 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի ընթացքում ասել է, որ «պետք է ականջալուր լինել տնտեսվարողների բողոքներին եւ որոշ ժամանակով դադարեցնել ստուգումները»:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում ամեն ինչ պետք է արվի անհարկի միջամտությունները բացառելու, եւ բոլոր կարգի ստուգումները նվազագույնի հասցնելու համար:

Հաշվի առնելով տեսչական համակարգի բարեփոխումների նոր փուլի մեկնարկը եւ տնտեսվարողների գործունեությանն անհարկի չմիջամտելու հարցը՝ վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է քննարկումներ կազմակերպել տեսչական իրավասություններ ունեցող պետական մարմինների հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, եւ ստուգումները դադարեցվեն մինչեւ 2015թ. ավարտը:

Դիտում՝ 5489

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW