Սեւ խավիարի արտադրությունը՝ Արցախի տնտեսության շարժիչ ուժ

22.07.2015 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 21-ին շվեյցարահայ գործարար Վարտան Սերմակիսի հետ այցելել է Մատաղիսում գործող՝ սեւ խավիարի արտադրամաս:

Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, ընկերության պատասխանատուները վարչապետին ու սեփականատիրոջն են ներկայացրել կատարված աշխատանքը եւ հետագա ծրագրերը:

Շաբաթներ առաջ տեղադրվել է առաջին ձկնկիթը, մոտ 3 տարի անց վաճառքի կհանվեն ձկան, իսկ 5 տարի հետո` սեւ խավիարի առաջին խմբաքանակները:

«Կառավարության ուշադրությունը սեւեռված է առաջնահերթորեն սահմանամերձ բնակավայրերի զարգացման վրա: Դրա ապացույցներից մեկն այս հավակնոտ ծրագիրն է, որը ոչ միայն ապահովելու է բազմաթիվ աշխատատեղեր հատկապես շրջակա գյուղերի բնակիչների համար, այլ նաեւ դառնալու է Արցախի տնտեսության շարժիչ ծրագրերից մեկը: Մենք միշտ պատրաստ ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել նմանատիպ ձեռնարկումներին, առավել եւս, որ այն օտարերկրյա ներդրման արդյունք է»,- ասել է ԼՂՀ վարչապետը:

Մատաղիսի ձկնաբուծարանի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:    

Դիտում՝ 3387
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW