ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել հեռահար սպասարկման ուղիները
13.07.2015 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել իր հաճախորդների հեռահար սպասարկման ուղիները եւ մի շարք ցուցանիշների աճ է գրանցել այս ոլորտում:
Ինչպես նշել են բանկում, ամենաշատ պահանջարկ վայելող ու տարածված ուղին Ինտերնետ-բանկինգն է՝ այս համակարգից օգտվողների քանակը վերջին տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է, իսկ համակարգով կատարվող գործարքների ծավալն աճել է 60%-ով:
Ինտերնետ-բանկինգից զատ բանկը զարգացնում է նաեւ SMS-բանկինգ ծառայությունը, որից օգտվողների թիվը 01.07.2015թ. դրությամբ կազմում է 163.161, ինչը կրկնակի ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Հեռակառավարման գործիքներից է նաեւ բանկոմատային ցանցը: Բանկն անցյալ տարի ընդլայնեց բանկոմատների ֆունկցիոնալ հնարավարությունները եւ գործարկեց բանկոմատների միջոցով կոմունալ վճարումների ընդունման ծառայությունը: Արդյունքում, բանկի բոլոր քարտապաններն ունեն հնարավորություն շուրջօրյա կատարելու կոմունալ վճարումներ բանկի բոլոր բանկոմատների միջոցով՝ անկախ բանկի գործառնական ժամերից:
Բանկային ծառայություններից օգտվելու առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով բանկը համագործակցում է TelCell ընկերության հետ, որի 1200 վճարային տերմինալների միջոցով հաճախորդները կարող են համալրել իրենց քարտային/բանկային/ավանդային հաշիվներն ու մարել վարկերը: Վերջին տարիների ընթացքում նշված միջոցով կատարված գործարքների ծավալը եռապատկվել է:
«Բանկն էլ ավելի է պարզեցրել դրամական փոխանցումների ստացման գործընթացը` հաշվի առնելով ՀՀ բանկային շուկայի այդ ոլորտում եղած մեծ պահանջարկը: ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ստանալ արագ դրամական փոխանցումներ` Call Center մեկ զանգի միջոցով: Դրա համար բավական է զանգահարել 8787 հեռախոսահամարով, տեղեկացնել փոխանցման կոդը եւ գումարը կփոխանցվի հաճախորդի ՎՏԲ-Տրանսֆեր քարտին: Բացի օգտագործման հարմարավետությունից քարտը հնարավորություն է տալիս օգտվելու ստացված գումարի փոխարկման արտոնյալ փոխարժեքից եւ հետագայում դրամական փոխանցումների պատմության հիման վրա ստանալու վարկ պարզեցված ընթացակարգով», - նշված է ՎՏԲ-Հայաստան Բանկի տարածած հաղորդագրությունում:
Բանկում գործում են նաեւ հեռահար սպասարկման հետեւյալ պրոդուկտներն ու ծառայությունները.
- Հեռախոս-բանկինգ` հաշիվների կառավարման հնարավորություն բանկի Call Center զանգի միջոցով:
- Բանկոմատի միջոցով քարտից քարտ փոխանցումներ` ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ տեղական բանկերի Visa քարտերին փոխանցում կատարելու հնարավորություն` բանկոմատում մուտքագրելով ստացողի քարտի համարը: Փոխանցումները հասանելի են ամեն օր շուրջօրյա ռեժիմով:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: