Եվրոգոտին Հունաստանի հարցով համաձայնություն է ձեռք բերել
13.07.2015 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ itar-tass.com

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր հայտարարել է Հունաստանի հետ ձեռք բերված համաձայնության մասին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով սոցցանցի էջերում քաղաքական երկու տարբեր գործիչների գրառումները, Հունաստանը կմնա եվրոգոտում եւ առաջիկա 3 տարում կստանա €86 մլրդ օգնություն:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը բավարարվել է միայն մեկ արտահայտությամբ՝ «համաձայնություն»: Կիպրոսի պաշտոնական ներկայացուցիչը, իր հերթին, գրել է. «Կարծես թե, մենք համաձայնություն ունենք»:
Ավելի ուշ Դոնալդ Տուսկը Twitter-ում գրել է, որ 17 ժամ տեւած բանակցություններից հետո Հունաստանի հետ ձեռք է բերվել համաձայնություն:
Համաձայնության վերաբերյալ որոշ մանրամասներ հաղորդել է Եվրոխմբի ղեկավար Յերուն Դեյսեմբլումը: Նրա խոսքով՝ Հունաստանը համաձայնել է ստեղծել արտոնյալ վարկերի ծրագիրը երաշխավորող հիմնադրամ:
Եվրոստատի տվյալների համաձայն՝ 2014թ. 3-րդ եռամսյակի դրությամբ Հունաստանի պետպարտքը կազմել է €320 մլրդ (ՀՆԱ-ի 175%-ը): 2012-2014 թթ. Հունաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից, Եվրամիությունից եւ այլ աղբյուրներից ստացել է €162,7 մլրդ: 2015-2016 թթ. Եվրահանձնաժողովը Հունաստանի վարկային պահանջները գնահատել է €20 մլրդ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: