Հուլիսի 13-ը` ոչ աշխատանքային օր

11.07.2015 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունը որոշել է 2015թ. հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել հուլիսի 18-ը` շաբաթ օր:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, համապատասխան որոշումն ընդունվել է այսօր` գործադիրի հրավիրած արտահերթ նիստի ընթացքում:

Աշխատանքային օրերը տեղափոխելու կապակցությամբ նիստի ընթացքում հնչել են մի շարք փաստարկներ՝ արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաեւ գործարար հատվածի համար առաջացող տարբեր խնդիրների հետ կապված: Հարցի վերաբերյալ ներկայացվել են նաեւ առաջարկություններ:

Արձագանքելով` ՀՀ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հարցի առնչությամբ կիսում է տնտեսվարողների մտահոգությունները եւ հանձնարարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ խորհրդարանական քաղաքական ուժերի, Հայ Առաքելական եկեղեցու եւ գործարար աշխարհի հետ քննարկել հարցը՝ առաջիկայում միասնական մոտեցում ձեւավորելու նպատակով:

Հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներին եւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը հուլիսի 13-ին պահպանել աշխատանքային ռեժիմը: Առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկին քայլեր ձեռնարկել, որպեսզի հուլիսի 13-ին բանկերը եւս ծառայություններ մատուցեն քաղաքացիներին:

ՀՀ ԿԲ-ն ավելի ուշ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ հուլիսի 13-ին ՀՀ առեւտրային բանկերն աշխատելու են բնականոն ռեժիմով՝ սպասարկելով քաղաքացիներին եւ մատուցելով համապատասխան ծառայությունները:

Դիտում՝ 6285
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW