Դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումների 70% ուղարկվում է Ռուսաստանից

12.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը մտնում են այն երկրների շարքը, որոնց բաժին է հասնում Ռուսաստանից ուղարկվող դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի զգալի մասը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ •ործակալությունը, այս մասին այսօր Երեւանում ասել է Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի (ՌԲԱ) նախագահ Գարեգին Թոսունյանը` ելույթ ունենալով “Դրամական փոխանցումներ: Բանկային ծառայություններ” միջազգային միջբանկային համաժողովում:

Նա հայտնել է, որ 2006 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից եւ դեպի այդ երկիր իրականացվող դրամական փոխանցումների ծավալը կազմել է համապատասխանաբար 815 մլն դոլար եւ 271 մլն դոլար: Գարեգին Թոսունանն ասել է, որ առավել մեծ ժողովրդականություն վայելող վճարային համակարգերի հնգյակը կազմել են “Պոչտա Ռոսիի”-ն, ՌԴ “Սբերբանկ”, “Անելիքը”, Contact-ը եւ Money Gram-ը:

ՌԲԱ նախագահը նշել է, որ փոստի չափաբաժինը կազմում է բոլոր փոխանցումների 40%-ը, բանկերինը` 35%-ը եւ վճարային համակարգերինը` 25%:

Ելույթ ունենալով համաժողովում, Հայաստանում ԱՄՀ ներկայացուցչության ղեկավար Նինկե Օմեսն ասել է, որ դեպի Հայաստան կատարվող բոլոր դրամական փոխանցումների ծավալում Ռուսաստանի չափաբաժինը կազմում է 70%, իսկ Միացյալ Նահանգներինը` 15%:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7023
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW