Վրաստանի Ազգային բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տակոսադրույքը

02.07.2015 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի Ազգային բանկի դրամավարկային քաղաքականության հանձնաժողովը որոշում է ընդունել վերաֆինանսավորման տակոսադրույքը բարձրացնել մինչեւ 5,5%:

Ինչպես հաղորդում է Newsgeorgia.ge-ն, որոշումն ընդունվել է հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում:

Բանկում նշել են, որ որոշումը հիմնված է մակրոտնտեսական կանխատեսման վրա, որի համաձայն՝ գնաճային սպասումներն ավելացել են, եւ գնաճի կանխատեսման վրա ազդում են արտաքին եւ ներքին ռիսկերը: Այս ֆոնին, հանձնաժողովը կարեւոր է համարել մինչեւ տարեվերջ վերաֆինանսավորման տակոսադրույքը աստիճանաբար մինչև 6,5% բարձրացնելը:  

Դիտում՝ 8057

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW