Ռուսաստանի Կենտրոնական բանկը դիտարկում է երկրի առեւտրային բանկերին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առեւտրային բանկերի վարկային պատմությունների փոխանցման իրավունքի տրամադրման հարցը:Ինչպես հաղորդում է Arbitrs.com-ը, ՌԴ ԿԲ-ի կարծիքով՝ այս քայլը կնպաստի, որ ռուսական բանկերն առավել հեշտությամբ վարկային գործարքներ կատարեն ԵՏՄ երկրներում: Ներկայում դա գործնականում անհնար է, քանի որ շատ քիչ առեւտրային բանկեր են զբաղված համանման ծառայությունների տրամադրմամբ: Միաժամանակ, վարկի տրամադրման համար անհրաժեշտ է, որ միգրանտը ՌԴ մայրաքաղաքում կամ Մոսկվայի մարզում անշարժ գույք ունենա:Ըստ ՌԴ ԿԲ-ի՝ վարկային պատմություններին մատչում ստանալով՝ ռուսական բանկերը կկարողանան զգալիորեն նվազեցնել սեփական վարկային ռիսկերը՝ օտարերկրյա պետությունների հետ աշխատելիս: Համանման խնդիրներ են ծագում նաեւ ՌԴ քաղաքացիների մոտ, որոնք բնակվում են ԵՏՄ անդամ երկրներում եւ որոնց բանկային հաստատությունները պարբերաբար տեղեկատվություն են խնդրում ՌԴ ԿԲ-ից իրենց հուզող հարցերի վերաբերյալ: Սակայն համապատասխան օրենսդրական բազայի բացակայության պարագայում ՌԴ ԿԲ-ն հարկադրված է լինում չբավարարել նման հարցումները: Tweet Դիտում՝ 7233