ՌԲԱ նախագահը հույս ունի, որ Ռուսաստանի կառավարությունը չի արգելի Ռուսաստանից Վրաստան իրականացվող դրամական փոխանցումները

12.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի (ՌԲԱ) նախագահ Գարեգին Թոսունյանը “ոչ ադեկվատ միջոց” է անվանել ռուսաստանյան օրենսդրությունում այնպիսի փոփոխություն մտցնելու առաջարկը, որը թույլ կտա արգելել Ռուսաստանից Վրաստան իրականացվող դրամական փոխանցումները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Գարեգին Թոսունյանն ասել է այս մասին հոկտմեբերի 11-ին Երեւանում` “Դրամական փոխանցումներ: Բանկային ծառայություններ»” երրորդ միջազգային միջբանկային համաժողովի բացման մամլո ասուլիսում:

ՌԲԱ նախագահը նշել է, որ “տվյալ իրավիճակն առաջացնում է բացասական էմոցիաներ”: Միեւնույն ժամանակ, նշել է Գարեգին Թոսունյանը, խոսքը գնում է ոչ թե դրամական փոխանցումներն արգելելու, այլ իրավասությունը Կենտրոնական բանկից Ռուսաստանի կառավարությանը փոխանցելու մասին:

“Այսինքն, օրենսդրության փոփոխման դեպքում, Ռուսաստանի կառավարությունը, եւ ոչ թե Կենտրոնական բանկը կարող է արգելել Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները”, - ասել է ՌԲԱ նախագուհը` հույս հայտնեով, որ ի վերջո ”ողջամտությունը կհաղթի”:

Գարեգին Թոսունյանն ասել է, որ արգելքի սահմանման դեպքում Ռուսաստանի բանկային հատվածը շատ չի տուժի, քանի որ Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմում է 300 միլիոն դոլար, իսկ Վրաստանից Ռուսաստան` 100 միլիոն դոլար: Սակայն, ՌԲԱ նախագահի խոսքերով, “ընդհանուր առմամբ, հոգեբանորեն դա շատ տհաճ կլինի բանկային համակարգի համար“:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6999
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW