IMC Armenia-ն կանդամակցի Կառավարման խորհրդատվության միջազգային ինստիտուտին

26.06.2015 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

IMC Armenia-ն (Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը) պատրաստվում է դառնալ Կառավարման խորհրդատվության ազգային ինստիտուտների միջազգային խորհրդի անդամ:

Այս մասին այսօր՝ Խորհրդատուների միջազգային օրվա առթիվ հրավիրված ասուլիսում հայտարարել է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի նախագահ Սամվել Գեւորգյանը:

Կառավարման խորհրդատվության ազգային ինստիտուտների միջազգային խորհուրդը տարբեր երկրների շուրջ 50 ինստիտուտ է միավորում:

Սամվել Գեւորգյանը տեղեկացրել է, որ կառավարման խորհրդատուն մասնագետ է, որը տարբեր բնագավառներում գործող ձեռնարկությունների կոնկրետ խնդիրների լուծումներ է առաջարկում:  

IMC Armenia գործադիր տնօրեն Սիլվա Մեսրոպյանը, իր հերթին, նշել է, որ շուկայում բիզնես խորհրդատուները շատ են, եւ իրենք փորձում են արդյունավետ օգտագործել վերջիններիս ուժը:

«Նրանց համախմբելու միջոցով փորձում ենք շուկայում բարձրացնել խորհրդատուի դերը: Նպատակներից է նաեւ այն, որ բիզնեսը գիտակցի, որ խորհրդատուն բիզնեսի համար ոչ թե շռայլություն է, այլ անհրաժեշտ ծառայություն»,- ասել է Սիլվա Մեսրոպյանը:

Ինստիտուտի խորհրդի անդամ Մարինա Պողոսյանն էլ անդրադարձել է ՎԶԵԲ-ի Փոքր Բիզնես Աջակցության ծրագրի շրջանակում IMC Armenia-ի կողմից իրականացվող դասընթացներին՝ նշելով, որ դրանց արդեն շուրջ 110 խորհրդատու է մասնակցել:

IMC Armenia-ի անդամ Նունե Դարբինյանի խոսքով՝ հայ խորհրդատուների շնորհիվ, օրինակ, օրգանական սննդամթերքը ներկայում մրցունակ է դառնում Ռուսաստանում, Բելառուսում, Իրանում եւ մի շարք այլ երկրներում:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ IMC Armenia-ի խորհրդի անդամ Նաիրա Մարգարյանը նշել է, որ խորհրդատվության տեսանկյունից հայաստանյան շուկան դեռ կայացած չէ:

«Քիչ են որակավորված եւ փորձառու խորհրդատուները, չկան նաեւ մասնագիտացած խորհրդատուներ: Յուրաքանչյուր խորհրդատու փորձում է շատ լայն սպեկտր ծածկել, ինչն ազդում է որակի վրա: Բացի այդ, գործարար աշխարհի կողմից խորհրդատուների դերի հետ կապված առկա է ոչ հստակ պատկերացում»,- ասել է նա:

IMC Armenia-ն հիմնադրվել է 2011թ., եւ ներկայում միավորում է կառավարման ոլորտի 40 առաջատար խորհրդատուների: Կազմակերպության հիմնական նպատակներն են Հայաստանի կառավարման խորհրդատվության ոլորտի զարգացումն ու մասնավոր հատվածի ձեռնարկությունների շրջանում խորհրդատվական ծառայությունների խթանման աջակցությունը:

Դիտում՝ 3663
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW